Չորեքշաբթի առավոտյան Օսլոյում խորհրդարանի շենքը վերցվել էր խիստ հսկողության տակ: Ահազանգի պատճառն այն էր, որ ավտոբուսի վարորդը, երեքշաբթի երեկոյան ուղևորվելով Օսլո, պատահաբար լսել էր ուղևորներից մեկի խոսակցությունը: Տղամարդն ագրեսիվ տրամադրվածություն էր ունեցել նորվեգական քաղաքական գործիչների նկատմամբ, սպառնալիքներ էր տեղացել նրանց հասցեին և հայտնել էր խորհրդարանը պայթեցնելու իր մտադրության մասին:
Ոստիկանության տվյալներով՝ ավելի ուշ այդ մարդը տաքսիով գնացել է մայրաքաղաքի հյուսիսարևելյան հատվածի բնակավայրերից մեկը: Որոշ ականատեսներ ասել են, որ հագին ականապաշտպան հագուստ է եղել, իսկ ձեռքին ծանր պայուսակ:Ոստիկանությունը այդ շրջանում մի քանի տներում հետախուզություն է անցկացրել և հայտնաբերել կասկածյալին: Ոստիկանությունում ենթադրում են, որ տղամարդն իրեն ավտոբուսում այդպես է պահել գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ: Նրանց տվյալներով՝ նախկինում ևս նա ոստիկանների ուշադրության կենտրոնում էր հայտնվել հնչեցրած սպառնալիքների պատճառով:
Օսլոյի ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ իրենց կողմից խորհրդարանի շուրջ անվտանգության միջոցառումները խստացվել են:











































