Հոլիվուդյան դերասաններ Էմմա Սթոունը և Էնդրյու Հարֆիլդը բաժանվել են 3 տարվա հարաբերություններից հետո: Այս մասին հայտնում է Hollywood Life-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Աղբյուրներից մեկի խոսքով՝ 26-ամյա Սթոունը և 31-ամյա Հարֆիլդը, որոնք սկսել են հանդիպել 2011թ., որոշել են «դադար վերցնել» հարաբերություններում:
Նշվում է, որ մեծաքանակ նկարահանումների պատճառով դերասանները սկսել են հեռանալ իրարից:
Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ «նրանք շատ են վիճել և սկսել են հազվադեպ հանդիպել»:






































