Չեխական Վալտիցե քաղաքի շրջակայքում կհայտնվի զբոսանքային մայրուղի նրանց համար, ովքեր սիրում են բոբիկ զբոսնել:
5 կմ երկարությամբ մայրուղին կգտնվի չեխական և ավստրիական տարածքում, հաղորդում է Travel-ը: Այն կապահովվի հատուկ բնական ծածկույթով, որպեսզի զբոսաշրջիկները վնասվածքներ չստանան, և կունենա հանգստի համար ինը կանգառ:
Մայրուղին կբացվի արդեն մայիսին:
Հատկանշական է, որ նման մայրուղիները մեծ համբավ են վայելում հարևան Ավստրիայում և Գերմանիայում: Իսկ Հունգարիայում մի քանի տարի առաջ բոկոտն զբոսանքների համար այգի է կառուցվել։









































