Monday, 06 07 2026
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Հայաստանը՝ ներքաղաքական բեկումների շեմին

Նախագահական ընտրությունները բավական հակասական են ստացվում: Մի կողմից՝ թվում էր, թե սրանք լինելու են ամենաանհետաքրքիր ընտրությունները Հայաստանի ամբողջ պատմության մեջ, մյուս կողմից՝ ավելի ու ավելի է ակնհայտ դառնում, որ այս ընտրությունները իրենց խորքում ունեն ինչ-որ ինտրիգ կամ նույնիսկ ինտրիգների մի ամբողջ կծիկ, որոնք կարող են պետության, հասարակության համար լինել շատ ավելի ճակատագրական, քան նախորդ բոլոր հետաքրքիր ընտրությունները: Ավելին՝ նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ ընտրությունների արտաքին զարգացումների տակ փորձ է արվում հնարավորինս թաքցնել այն ներքին ինտրիգը, որն առկա է, և որն ըստ երևույթին ավելի լայն դիապազոն է ընդգրկում, քան զուտ նախընտրական և ընտրական գործընթացները:

Մասնավորապես, որևէ մեկը հիշո՞ւմ է արդյոք, որ նախընտրական Հայաստանում հնչեն, օրինակ, արևմտյան դեսպանների այդքան աղմկոտ հայտարարություններ և բավականին բաց, դիվանագիտական ֆորմալությունները մի կողմ դնող ձևակերպումներ լինեն: Կարծում ենք՝ հազիվ թե որևէ մեկը համարի, որ արևմտյան դեսպաններն էլ կարող են մասնակից լինել Հայաստանի ներքաղաքական կյանքին բնորոշ մանր առևտրին կամ թատրոնին:

Այսինքն՝ այնուամենայնիվ, մեծ քաղաքականությունն այստեղ առկա է: Սակայն պարզ չէ, թե ինչպես, ինչ տեսքով և ումով է այն ներկայացված: Այս անգամ քողարկումը կարծես թե բավական հաջող է ստացվել և ստացվում է նաև Պարույր Հայրիկյանի մահափորձի պարագայում, քանի որ մահափորձից հետո կարծես թե ինտենսիվ ջանքեր են գործադրվում իրավիճակը հնարավորինս անլրջացնելու և ընդհանուր ֆոնային դաշտ բերելու համար:

Սակայն, անշուշտ, հնարավոր չի լինելու «մախաթը» երկար պահել պարկում, և, ամենայն հավանականությամբ, նախագահական ընտրություններից հետո Հայաստանին սպասվում են բուռն քաղաքական շրջան և վերադասավորումներ: Եվ այս անգամ, ամենայն հավանականությամբ, այդ ամենը տեղի է ունենալու արդեն ոչ թե զուտ հայաստանյան առևտրի կոնտեքստում, այլ աշխարհաքաղաքական զարգացումների և մրցակցության: Այսինքն՝ հայաստանյան քաղաքական դաշտում ակնհայտ պայքար է ընթանում ներքաղաքական կոնֆիգուրացիան բեկումնային փոփոխության ենթարկելու համար:

Հայաստանում ավանդաբար ռուսական գերիշխանության տակ գտնվող քաղաքական դաշտում կարող են տեղի ունենալ որոշակի դիվերսիֆիկացիոն տեղաշարժեր: Պատահական չէ, որ ընթանում են զուգահեռ պրոցեսներ՝ նախագահական ընտրություններ և դրանց չմասնացկող ուժերի շրջանում ներքին վերադասավորումներ, կառուցվածքային փոփոխություններ: Այդ երկու պրոցեսների միջև կա ակնհայտ մրցակցություն, որն առայժմ արտահայտված չէ, սակայն ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, դա է դառնալու քաղաքական դաշտի գլխավոր ինտրիգը, և դրա շուրջ է ծավալվելու ներքաղաքական հիմնական պայքարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում