«Մտահոգություններ մենք ունենք, բայց դա կապված չէ միայն Հայաստանի կառավարության գործունեության հետ, կապված է ընդհանուր տնտեսական իրավիճակի, աշխարհում ընթացող գործընթացների, տարածաշրջանի, նաև Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցին:
Ռ. Քոչարյանը քննադատել էր գործող իշխանությունների տնտեսական քաղաքականությունը՝ ասելով, թե 500 միլիոն դոլարի վերջին փոխառությունը՝ «տարեկան 7.5 տոկոս եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով, խոսում է մեր տնտեսության տխուր վիճակի մասին և ստեղծում է երկրի սնանկացման սպառնալիք»:
«Մենք անում ենք քայլեր, որոնք կնվազեցնեն լարվածությունը, և տարվա կեսից կունենանք լուրջ ծրագրեր, կնկատվի տնտեսության ակտիվացում, որը կբերի տնտեսական աճի»,- հայտարարեց Հ. Աբրահամյանը:









































