Ադամ Լիվայնի բախտը չի բերում իր երկրպագուների հետ. այս անգամ երկրպագուհին բեմում հարձակվել է Ադամ Լիվայնի վրա, հայտնում է spletnik.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Անահեյմ քաղաքում: Արտիստը կատարել է իր երգերից մեկը, երբ նրա վրա աղջիկ է հարձակվել: Նա միանգամից սկսել է հանգստացնել հուզված աղջկան, մինչ սպասում էր անվտանգության աշխատակիցներին:
Ի վերջո աղջկան բարեհաջող կերպով հեռացրել են բեմից:
«Շատ սարսափելի է, երբ դու երգ ես երգում, գտնվում ես քո ինչ-որ աշխարհում՝ փակ աչքերով, ու բացելով դրանք՝ տեսնում ես ինչ-որ մեկի խելագար դեմքը»,- ասել է երաժիշտը:














































