Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի պաշտպան Պեպեն կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ դիմակայությունը կավարտվի մեկ ամսից «Օլդ Թրաֆորդ»-ում: Վնասվածքից վերականգված Պեպեն կմասնակցի այսօր՝ «Սանտիագո Բերնաբեու»-ում կայանալիք խաղում:
««Մանչեսթեր Յունայթեդ»-ն ագլիական ֆուտբոլի առաջատարն է, որը հիանալի ֆուտբոլ է ցուցադրում ընթացիկ մրցաշրջանում: Սակայն անհաղթահարելի թիմեր գոյություն չունեն: Այսօրվա «Ռեալ»-ը կարող է առավելության հասնել «Յունայթեդ»-ի նկատմամբ:
Ուեյն Ռունին և Ռոբին վան Պերսին «Յունայթեդ»-ի առանցքային խաղացողներն են, և մենք գիտենք, թե ինչպես կանգնեցնենք նրանց: Պետք է այսօր լավ արդյունք գրանցենք, որպեսզի Անգլիա մեկնենք հանգիստ խղճով»,- նշել է Պեպեն:






































