Հետազոտողները հայտնել են, որ իրենց հաջողվել է ուսումնասիրել տուբերկուլյոզ հարուցող բակտերիաների ԴՆԹ-ն:
Գենետիկական նյութը հայտնաբերվել է հիվանդությունից մահացած մարդկանց աճյուններում, որոնք ապրել են 18-րդ դարում Հունգարիայում:
Գիտնականների աշխատանքին կարելի է ծանոթանալ Nature Communications ամսագրում:
Մումիաների անալիզը ցույց էր տվել, որ մարդիկ մահացել են տուբերկուլյոզից:
Եթե հիմա տուբերկուլյոզով հիվանդ մարդու օրգանիզմում կարելի է հայտնաբերել հիվանդության միայն մեկ շտամ, ապա հայտնաբերված մարմիններից 5-ում հայտնաբերվել է 2-3 շտամ, որոնք գենետիկորեն կապված են եղել հիվանդության ժամանակակից տեսակների հետ:









































