Սաուդյան Արաբիան համաձայն է բարձրացնել նավթի գները, եթե դրան աջակցեն ՕՊԵԿ-ի կազմի մեջ չմտնող երկրները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Թագավորությունը նախկինի պես պատրաստ է օգնել շուկա վերադարձնել կայունությունը և աջակցել գների խելամիտ բարձրացմանը, սակայն նավթի հիմնական արդյունահանող և արտահանող երկրների հետ և հստակ սկզբունքների ու բարձր թափանցիկության հիման վրա՝ ծոցի երկրների ու ՕՊԵԿ-ի անդամ երկրների հետ համատեղ»,- հայտարարել է թագավորության նավթարդյունաբերության նախարար Ալի Ալ-Նաիմին։
Նախարարի խոսքով՝ Սաուդյան Արաբիան մարտին արդյունահանումը հասցրել է օրական 10.3 մլն բարելի։ Նաիմին նաև ընդգծել է, որ մոտ ապագայում սպասում է նավթի գնի աճ՝ վերջին ամիսներին 6 տարվա նվազագույնի հասնելուց հետո։









































