Ամերիկացի գիտնական Ռայան Քոնսելը բացահայտել է վալերիական պողպատի քիմիական գաղտնիքը` լեգենդար նյութի, որից հին վարպետները «Գահերի խաղը» ֆիլմում կռել են ամբողջ աշխարհում լավագույն թրերը: Այս մասին ասվում է Ամերիկյան քիմիական հանրության պատվերով նկարահաված տեսահոլովակում:
Քոնսելը եկել է այն եզրակացության, որ վալերիական պողպատն իրականում պողպատ չէ: Նշվում է, որ կախարդական մետաղն ավելի շատ նման է մետաղից և կերամիկայից ժամանակակից սուպերնյութերի: Օրինակ` վալերիական պողպատի բոլոր բնութագրումներին համապատասխանում է տիտանի սիլիկոկարբիդը:
Նման նյութերը շատ դժվար է պատրաստել, և հնարավոր է միայն ժամանակակից սարքավորումներով:







































