Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունն այսօր հանդիպել է թիմի կիսապաշտպան Չավիի գործակալին, վստահեցնում են իսպանական լրատվամիջոցները:
«Կապտանռնագույններ»-ը որոշել են տեղյակ լինել, թե ինչպես է ընթանում Չավիի և քաթարական «Ալ-Սադ»-ի միջև տեղի ունեցող բանակցությունները:
Կատալոնական կողմը պատրաստ է բաժանվել Չավիից, եթե վերջինս անձամբ ցանկանա լքել թիմը:








































