Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնության շրջանակներում ՊՍԺ-ն կիրակի օրը 2:3 հաշվով առավելության է հասել Մարսելի «Օլիմպիկ»-ի նկատմամբ:
Փարիզյան ակումբի պաշտպան Դավիդ Լուիսը 33-րդ րոպեին ազդրի հետին մկանի վնասվածք ստացավ ու փոխարինվեց: Բրազիլացին այսօր բուժզննման է ենթարկվել, որից հետո հայտնի է դարձել, որ նա շարքից դուրս է մնացել 1 ամսով:
Այսպիսով՝ Լուիսը բաց է թողնելու ապրիլի 15-ին ու 21-ին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կայանալիք «Բարսելոնա»-ի հետ խաղերը:
Բացի այդ, վնասվածք է ստացել ՊՍԺ-ի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Տիագո Մոտան: Նա բաց է թողնելու 10 օր:






































