Այսօր Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի ռեստորաններից մեկում երիտասարդ տիբեթցի հոգևորականն ինքնահրկիզման փորձ է արել: Նյու Դելիում Դալայ-լամայի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ ինքնահրկիզման փորձը հարյուրերորդն է 2009-ից վեր:
Նեպալյան Himalayan Times թերթը, հղում անելով ոստիակնության ներկայացուցիչ Քեշավ Ադհիքարին, գրում է, որ մոտ 20 տարեկան քահանան առավոտյան մտել է ռեստորան, իր վրա բենզին է լցրել ու այրել: Ներկայումս նա հոսպիտալացվել է և ծայրահեղ վիճակում է:
Քաղաքային իշխանություններն ուժեղացրել են բնակավայրի, որտեղ տեղի է ունեցել դեպքը, անվտանգության միջոցառումները:
Ի նշան ՉԺՀ-ի իշխանությունների քաղաքականության դեմ բողոքի՝ ինքնահրկիզումը լայնորեն տարածված է տիբեթցիներով խիտ բնակեցված շրջաններում: Անցյալ տարվա դեկտեմբերին 5-ին ևս նման դեպք է արձանագրվել, մահացել են ինչպես տիբեթական վանքերի ծառայողներ, այնպես էլ՝ այդ ազգային փոքրամասնության հասարակ ներկայացուցիչներ: Պեկինի պաշտոնական տվյալներով՝ 2011-ի մարտից 2012-ի հունիս ժամանակահատվածում ինքնահրկիզման միջոցով մահացել է ավելի քան 20 տիբեթցի:









































