Քիմ Քարդաշյանի խորթ հայրը՝ 65-ամյա օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջենները, պատրաստվում է կատարել սեռափոխության վիրահատություն:
Ջենները կրծքի մեծացումից հետո առաջին անգամ հանրության մեջ է հայտնվել, հայտնում է The Daily Mail-ը:
Տղամարդը, որի արտաքինում կատարված փոփոխությունները ակնհայտ են դարձել անցած տարեվերջից, շարունակում է կնոջ վերածվել:
Բրյուսին նկատել են Մալիբուում զբոսանքի ժամանակ: Չնայած նա գլուխը ծածկել էր կնգուղով, այուհանդերձ, նրա կուրծքը անզեն աչքով էլ երևացել է հաստ բլուզի տակից:
Լավատեղյակ աղբյուրը հայտնել է լրագրողներին, որ Ջենները մի քանի շաբաթ առաջ է ենթարկվել վիրահատության ու ներկայումս գտնվում է վերականգնողական փուլում:











































