IKEA ընկերության ղեկավարությունը արգելել է այցելուներին քնել իր պեկինյան խանութում, հայտնում է Shanghaiist-ը:
Նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ մեծաթիվ մարդիկ մտել են խանութ ոչ թե գնումներ կատարելու, այլ ննջելու համար:
IKEA-ի աշխատակիցները պատմել են, որ քնած այցելուները չափազանց շատ տհաճություններ են պատճառել խանութին, իսկ նրանց տեսքը վանել է գնորդներին:
China.com-ն իսկապես գրում է, որ պեկինյան IKEA-ում իսկապես շատ են քնած մարդիկ, որոնք խանգարում են մյուսներին նայել կահույքը:
Մարդիկ սկսեցին խանութ գալ այն բանից հետո, երբ 2014-ին ընկերության ներկայացուցիչ Ժոզեֆին Տորելը հայտարարեց, որ գնորդները կարող են IKEA- իրենց ում զգալ, ինչպես տանը:








































