Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվլին ընդունել է Եվրամիության պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», այս մասին հաղորդվում է վարչապետի Facebook-ի պաշտոնական էջում:
Պատվիրակությունը, որը ղեկավարում է Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ԵՄ Արևելյան գործընեկերության ծրագրի ոչ ֆորմալ երկխոսությանը մասնակցելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանում ընթացող քաղաքական գործընթացները: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ ներկայացուցիչներից Վրաստանի ձգտումներին աջակցելու համար:
Հանդիպումից հետո Իվանիշվիլին չի թաքցրել, որ հիմնական թեման եղել է Վրաստանի նոր կառավարության և նախագահի միջև համագոյակցությունը և այս խնդրի հետ կապված գործընթացները:
«Եվրահանձնակատարը հետաքրքվել է իրավիճակով և կողմ է արտահայտվել համագոյակցության գործընթացի շարունակմանը»,- նշել է Իվանիշվիլին:









































