Բրիտանիայի արքայազն Հարին, ով մեկ ամսով զինծառայություն է անցնում Ավստրալիայի պաշտպանության ուժերում, հրաժարվել է լուսանկարվել իր երկրպագուհու հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Ատում եմ սելֆիները,- ասել է արքայազնը: -Լուրջ… Հերիք է նման բաներ անեք: Ես գիտեմ, դուք երիտասարդ եք, բայց սելֆիները սարսափելի են: Պարզապես նորմալ լուսանկարներ արեք»,- ասել է Հարին:
Ավստրալիայում զինվորական գործուղումը վերջացնելուց հետո Հարին կավարտի իր զինվորական կարիերան: Այդպիսով, բրիտանական բանակում նրա ծառայությունը կկազմի 10 տարի:












































