«Ինձ սկզբից ասեցին, որ հրավիրում են որպես վկա, հետո արդեն քննչական կոմիտեում բերման ենթարկելու հրամանը տվեցին»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեից ազատ արձակված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը:
Նա պատմեց, որ առավոտյան 6:30-ի կողմերը դուռը թակել են քննչականի աշխատակիցները, սկզբում նրանց ներս չի թողել, ասել է, որ առանց փաստաբանի դուռը չի բացի , հետո բացել, մինչ խուզարկելը սպասել են փաստաբանին: «Ասացին՝ եթե չբացես, կկոտրեմ: Ամբողջ փողոցը ոստիկաններ էին, զարմացել էի»,- պատմեց Եղնուկյանը՝ հավելելով, որ ոստիկանները տարել են փաստաթղթեր, համակարգիչներ, ինչպես նաեւ գազային ատրճանակ, որը կրելու իրավունք Եղնուկյանը ունի. համապատասխան փաստաթուղը կա:
Ոստիկանները տարել են նաև «Հիմնադիր խորհրդարանի» 600-ից ավել բրոշյուրեներ, անգամ ԱԻՄ-ի անցած ուղու մասին պատմող սկավառակներ:
Եղնուկյանը նաև նշեց, որ հիմա իր մոտ անգամ գումար չկա, վերցրել են ոչ միայն գրպանի փողը, այլև ժամացույցը և 3 հեռախոս:
Եղնուկյանը նաև շեշտեց, որ նրան առաջարկվել է ընտրել՝ որպես վկա՞ է հանդես գալիս, թե՞ կասկածյալ, բայց ի վերջո Եղնուկյանին ազատ են արձակել, նա ոստիկաններին ոչինչ չի ասել:
Մանրամասները՝ տեսանյութում:









































