Գերմանիայի մի բնակչուհի, որից իշխանությունները մտադիր են եղել վատ կենսապայմանների պատճառով վերցնել տնային կենդանիներին, ինքնասպան է եղել՝ սկզբում սպանելով իր 10 շներին,- փոխանցում է France-Presse գործակալությունը:
Բավարիայի հարավում գտնվող Կրոնախ քաղաքի, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ոստիկանության տվյալներով՝ 49-ամյա կինը երեքշաբթի օրը փակվել է իր տանը, որին կենդանիներին տանելու համար մոտեցել են տեղի քաղաքական գործիչներն ու ոստիկանները:
Դրանից հետո տանը կրակոցներ են լսվել, իշխանությունները ստիպված հատուկ ծառայությունների ստորաբաժանում են կանչել տուն մտնելու համար, որտեղ հայտնաբերվել են կնոջ և նրա 10 ավստրալական հովվաշների դիակները:
Դեպքից հետո կենդանի մնացած 3 շները տարվել են կենդանիների կացարան:






































