Ստոկհոլմում գտնվող Gröna Lund ժամանցի այգին նոր ատրակցիոն է պատրաստում իր այցելուների համար: 2013-ի ապրիլի 27-ից այնտեղ հսկայական կարուսել կգործի: Այն անվանվել է Eclipse: Նախագծի հեղինակները խոստանում են, որ այն, հավանաբար, կգնահատեն համալիրի ամենահամարձակ հյուրերը,- հայտնում է mirfactov.com-ը:
«Սա իսկապես յուրահատուկ ընտանեկան ատրակցիոն է: Eclipse կրկնակի նստարանները կախված են 8-մետրանոց շղթաներով: Ճոճվողները կարող են հասնել 19 մ/վ արագության»,- ասում են հեղինակները:
Սեանսի ընդհանուր ժամանակը կլինի մոտ 2 րոպե:










































