Թուրքիայում փլուզվել է երկրի և Մերձավոր Արևելքի կամուրջը հանդիսացող պատմական Մետաքսի մեծ ճանապարհի մի հատվածը:
Cihan պարբերականի փոխանցմամբ՝ փլուզվել է Թուրքիայի Ջիզրա և Նուսայբին կետերի միջև ընկած 20 մետրանոց հատվածը: Վնասվել է ճանապարհի երթևեկելի մասի 3 մետրանոց մասը: Երթևեկությունը տվյալ գոտում սահմանափակվել է:
Միջադեպի պահին ճանապարհին տրանսպորտային միջոցներ չեն եղել. զոհեր չկան:









































