Վերջերս Քիմ Քարդաշյանը բժիշկներից իմացել է, որ երկրորդ հղիությունից հետո ստիպված կլինի հրաժարվել կրկին երեխաներ ունենալու մտքից: Այս տհաճ լուրը Քանյե Ուեսթի կնոջը ստիպել է մտածել փոխնակ մայրության մասին՝ գրում է 7days.ru-ն:
Այս հարցի շուրջ Քիմն առաջինը խորհրդակցել է մոր՝ Քրիս Ջենների հետ: Վերջինս E!News պորտալին հայտարարել է, որ խորհուրդ է տվել այդ թեմայով խոսել ավագ քրոջ՝ հանրաճանաչ Քորթնի Քարդաշյանի հետ, ով վերջերս մայրացել է երրորդ անգամ:
«Ես կարծում եմ, որ Քորթնին կկարողանա դառնալ Քիմի երեխայի փոխնակ մայրը»,- ասել է Քրիս Ջենները:
Թե ինչպես է արձագանքել Քորթնին՝ առայժմ հայտնի չէ:







































