Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը նշել է, թե ինչ տպավորություններ է ստացել խաղադաշտ վերադառնալուց հետո:
«60 օր անց ես խաղադաշտ վերադարձա: Հիանալի է լինել «Բերնաբեու»-ում և լսել, թե ինչպես են երկրպագուները վանկարկում անունդ: Հուսով եմ` կարդարացնեմ նրանց սպասելիքները: «Գրանադա»-ի նկատմամբ տարած հաղթանակն անչափ կարևոր էր: Այժմ պետք է առաջ շարժվենք:
Չի կարելի մտածել այլ թիմերի մասին: Պետք է կենտրոնանալ սեփական խաղի վրա: Մենք հիանալի մարզավիճակում ենք: Կանենք հնարավորը` մնացած բոլոր խաղերում հաղթանակ տանելու համար»,- Goal-ը մեջբերում է Խամեսի խոսքերը:





































