Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն խոսել է Գերմանիայի գավաթի` Լևերկուզենի «Բայեր»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ես կարողացել եմ նվաճել Իսպանիայի և Անգլիայի գավաթները: Ցանկալի կլիներ նվաճել նաև Գերմանիայի գավաթը: «Բայեր»-ը հեշտ մրցակից չէ:
Մեր մրցակիցը սիրում է հարձակվել: Մենք պետք է ցույց տանք մեր լավագույն կողմերը, հակառակ դեպքում բաց կթողնենք մեր հնարավորությունները»,- հայտարարել է իսպանացի կիսապաշտպանը:








































