Յոթ տարի առաջ կազմավորվեց ամերիկյան շոու-բիզնեսի ամենահեղինակավոր և ամենաամուր զույգերից մեկը՝ Բեյոնսեն և Ջեյ Զին: Առանց կեղծ համեստության, նրանք իրենք իրենց երաժշտական ոլորտի թագավոր և թագուհի հռչակեցին, գրում է elle.ru-ն: Նրանք միասին բարձրացել են աշխահի ամենաբարձր վարձատրվող կատարողների ցուցակում:
Այս տոնը նշելու համար զույգը որոշել է հրաժարվել ռեստորաններից, ծաղիկներից և ոսկերչական զարդերից: Դրա փոխարեն Բեյոնսեն ամուսնուն անհավանականորեն նուրբ երգ է նվիրել՝ Die With You-ն, որի թիզերը ներկայացված է Instagram-ում:
Նոր պրոմո-տեսահոլովակում Բեյոնսեն նստած է մեծ սպիտակ դաշնամուրի առջև, հագին սև վերնաշապիկ է, որի տակ երևում են գզգզված մազերը: