ԱՄՆ-ում հեռուստադիոտղների մեծ մասը հավանել է Կոնգրեսին ուղղված երկրի նախագահ Բարաք Օբամայի ելույթը: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը, որը ORC International-ի հետ համատեղ հարցումներ է անցկացրել՝ պարզելու հեռուստալսարանի կարծիքը:
Հարցվածների 53 տոկոսը հայտնել են, որ իրենք ծայրաստիճան դրական են ընկալել ուղերձի բովանդակությունը: Հեռուստադիտողների 24 տոկոսը խոստովանել է, որ որոշակիորեն հավանել է ուղերձը: Միայն 22 տոկոսն է հայտնել, որ չի հավանել նախագահի ելույթը:
Նախագահի ամենամյա ուղերձը Կոնգրեսին դիտել են հիմնականում դեմոկրատները:
Հարցվածների 71 տոկոսը հայտնել է, որ Օբաման երկիրը ճիշտ ուղիով է տանում, մինչդեռ անցած տարի այդ ցուցանիշը 6 տոկոսով ցածր էր: Հեռուստադիտողների 26 տոկոսը կարծում է, որ Օբամայի քաղաքականությունը սխալ է:
Հարցմանը մասնակցել է 393 չափահաս հեռուստադիտող: Հնարավոր սխալը կազմում է 5 տոկոս:











































