Հնդկաստանի Ջայպուր քաղաքում երկրորդ օդաչուն ծեծել է կապիտանին Air India-ի ինքնաթիռի անձնակազմի խցիկում, գրում է The Times Of India-ն:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, երբ Airbus A320-ը պետք է թռչեր Դելի:
Աղբյուրի խոսքով՝ երկրորդ օդաչուն վիրավորել ու ծեծել է կապիտանին, իսկ ավիաընկերության մամլո քարտուղարը պնդում է, որ անձնակազմի երկու անդամների միջև տեղի է ունեցել վեճ ու «ոչինչ ավելի»:
Ընթացակարգին համապատասխան, անձնակազմի հրամանատարը պետք է հայտներ տեղի ունեցածի մասին Ջայպուր, սակայն դա չի հանգեցրել թռիչքը չեղյալ հայտարարելուն, այս իսկ պատճառով ավիաընկերության կապիտանը որոշել է շարունակել թռիչքը, ասվում է հոդվածում:
Air India-ի ներկայացուցիչը նշել է, որ անձնակազմի հրամանատարն ու երկրորդ օդաչուն հարթել են տարաձայնությունները:









































