«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարող է հեռացվել աշխատանքից: Այդ մասին հայտնում է Il Mattino-ն:
Տեղեկությունների համաձայն` նեապոլիտանյան ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսն արդեն նոր մարզիչ է փնտրում թիմի համար: «Նապոլի»-ի նախագահը բավարարված չէ արդյունքներով և դժգոհ է թիմի կազմի մշտական ռոտացիայով, որը կիրառում է Բենիտեսը:
Նշենք, որ «Նապոլի»-ն երկու միավոր է վաստակել Ա Սերիայի շրջանակներում անցկացրած վերջին 5 հանդիպումներում` զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը և 8 միավոր զիջելով Չեմպիոնների լիգայի գոտում գտնվող «Լացիո»-ից:






































