Եմենում զինված հակամարտության հետ կապված՝ Կորեայի Հանրապետության կառավարությունն իր ռազմանավում ժամանակավոր դեսպանություն է բացել՝ հաղորդում է TASS-ը:
«Ժամանակավոր դիվանագիտական առաքելությունը տեղակայվել է «Վան Գոգ» ականակրի վրա՝ Կորեայի Հանրապետության 23 քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով, որոնք որոշել են Եմենում մնալ այդ երկրից հարավկորեացիներին վերջերս տարհանելուց հետո»,- ասվում է հաղորդագրությունում:
Վերոնշյալ ականակիրը մասնակցում է Սոմալիի ափերի մոտ ծովահենների դեմ պայքարին:








































