Վենեսուեալական Կոհեդես նահանգում գտնվել է կործանված թեթևշարժիչային ինքնաթիռ, որը ենթադրաբար պատկանել է խոշոր թմրադիլերի: Կործանված ինքնաթիռում հայտնաբերվել է 863 փաթեթ կոկաին՝ գրում է Ultimas Noticias-ը:
Առգրավված փոշու ընդհանուր քաշը կազմել է 999կգ: Կործանման մասին հաղորդել են տեղի բնակիչները։ Ոստիկանությունը և ազգային բոլիվարյան գվարդիան ժամանել են դեպքի վայր: Ինքնաթիռում հայտնաբերվել է երեք զոհված մարդու մարմին՝ հաղորդել է Վենեսուեալայի ՆԳ նախարար Նեստոր Ռևերոլը: Վերջինս հստակեցրել է, որ զոհվածների մոտ եղել է երկու արտասահմանյան անձնագիր, բջջային հեռախոսներ և GPS սարքավորում, որն օգտագործվել է ավիաթռիչքների ժամանակ:
Վենեսուելայի դատախազությունը սկսել է հետաքննությունը: Կարևոր խնդիրներից մեկն է պարզել, թե որտեղ է հաջողվել արտադրել ու պահել նման մեծ ծավալով թմրանյութը:











































