Փետրվարի 12-ին, ժամը 19.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 1ա շենքի բակում ծառն ընկել է «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՓՈՒՎ ՀՆՓ ԱԻ կենտրոնի 1-ին հերթապահ խումբը:
Ժամը 21.45-ին փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել:









































