Ինչպես երևում է՝ դերասանուհու սլացիկ արտաքին տեսքը համակարգչային տեխնոլոգիաներն են ապահովում։
28-ամյա դերասանուհին իր երկրպագուների հետ ուրախությամբ կիսվել է նոր կորսետի օգտագործման արդյունքների մասին, որը նրան օգնում է սլացիկ կազմվածք ունենալ։ Իր ձիգ մարմնի լուսանկարը Լինդսի Լոհանը հրապարակել է Instagram-ի իր միկրոբլոգում։
Բազմաթիվ բաժանորդներ այդ լուսանկարում որոշ անհամապատասխանություններ են նկատել և կասկած են հայտնել առ այն, որ լուսանկարը չի մշակվել ֆոտոշոպով։ Բնականաբար, բաժանորդները սկսել են բանավիճել այդ թեմայով՝ հայտարարելով, որ սլացիկ կազմվածքի պատճառը համակարգչային տեխնոլոգիաներն են, այլ ոչ թե հրաշագործ կորսետը։











































