«Ռուսական գրական կենտրոն-գրողների միջազգային իրավապաշտպան կազմակերպություն»-ը (ПЕН) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դիմել է խնդրանքով՝ դադարեցնել գրող Աքրամ Այլիսլիի հետապնդումը:
Ինչպես նշում են նամակի հեղինակները՝ նրա արտահայտած մտքերը չեն կարող գրողի հետապնդման պատճառ հանդիսանալ:
Ռուսական գրական կենտրոնի ղեկավարը նշել է, որ գրական-էթնիկական հարցերը պետք է լուծվեն իրավական և գրական դաշտում, այլ ոչ թե կառավարական մակարդակով: Նրան հարկավոր էր զրկել բոլոր գրական պարգևատրումներից:
Ադրբեջանցի գրողի պաշտպանությանն ուղղված նամակ են հրապարակել «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրի խմբագիր Ալեքսանդր Էբանոիձեն, գրող Բորիս Ակունինն ու Անդրեյ Բիտովը:
Փետրվարի 7-ին Ալիևը հրաման է արձակել զրկել Աքրամ Այլիսլիին «ժողովրդական գրողի» կոչումից. 75-ամյա գրողը նաև զրկվել էր պետական թոշակից:
«Քարե երազներ» սիրավեպը, որտեղ նկարագրվում է 1989թ-ի դեկտեմբերին Բաքվում հայերի վրա իրականացրած հարձակումը, մեծ իրարանցում է առաջացրել Ադրբեջանում:
Գրողի հասցեին ոչ օբյեկտիվության մեղադրանք է ներկայացվել: Վերջին ժամանակներս կոչեր են հնչում գրողի նկատմամբ բռնի գործողությունների դիմելու վերաբերյալ:










































