Այսօր BBC Radio-ն հրապարակել է Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ կանանց 100-յակը, որոնց թվում են թագուհի Եղիսաբեթ 2-րդը և ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, ինչպես նաև դիզայներներ Վիկտորիա Բեքհեմը, Ստելլա Մաքքարթնին, երգչուհի Ադելը և բրիտանական Vogue-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդրա Շուլմանը:
Ավանդական ամենամյա ցուցակի մեջ մտնում են տնտեսության, քաղաքականության, մշակույթի և հասարակության վրա մեծ ազդեցություն գործած մարդիկ: Այս տարի առաջին անգամ այդ ցուցակը կազմվել է հասարակական կարծիքի հիման վրա:
Առաջին հորիզոնականում է հայտնվել թագուհի Եղիսաբեթ 2-րդը, երկրոդ տեղում է Թերեզա Մեյը, երրորդում՝ Անա Բոտինը:









































