Հայտնի մոդել և երիտասարդ մայրիկ Միրանդա Քերը ապացուցել է, որ պատրաստ է ընտանիքի նոր համալրմանը: Նախօրեին մասնակցելով երեխաների վստահության ծառայության ներկայացմանը՝ Սիդնեյի լունապարկում, մանեկենուհին ցուցադրել է իր տաղանդը՝ ընդհանուր լեզու գտնելով երեխաների հետ, դրանով չզիջելով Անջելինա Ջոլիին:
Ընդ որում՝ դա անելն այնքան էլ բարդ չէր, քանի որ հայրենիքում Միրանդան իսկական կուռք է, ոչ միայն մեծահասակների, այլ նաև երեխաների համար:
Ակցիայի յուրաքանչյուր մասնակից արժանացել է Միրանդայի ջերմ գրկախառնությանը և լուսանկարի:











































