Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մայքլ Էսյենը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղից առաջ կիսվել է ակնկալիքներով:
«Մենք չենք վախենում «Յունայթեդ»-ից: «Ռեալ»-ի խաղացողները պատրաստ են խաղին ու անհամբերությամբ սպասում են դրան:
«Մանկունիանցիները» շատ փորձառու հարձակվողներ ունեն: Մենք պետք է մտածենք, թե ինչպես կանգնեցնել նրանց:
Մոուրինյոն ինձ հետ շատ լավ է վերաբերվում: Նա ինձ շանս տվեց, ու ես վայելում եմ «Ռեալ»-ում անցկացրած ամեն մի րոպեն: Ես պատրաստ եմ խաղալ վաղը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ մի քանի անգամ խաղացել եմ, բայց Չեմպիոնների Լիգայում ամեն ինչ այլ է: Մեծ խաղ է սպասվում», – Էսյենի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:









































