Կարլի Կլոսսը նկարահանվել է Porter ամսագրի նոր համարի համար, ինչպես նաև պատմել է մոդելային բիզնեսի, ուսմանը վերադառնալու և շատ այլ բաների մասին:
Նրա խոսքով՝ երբ մոդելը քասթինգի է մասնակցում, առաջին հարցն այն է, թե քանի բաժանորդագրված մարդ կա նրա Instagram-ում կամ Twitter-ում:
«Մի քանի տարի առաջ նման բան չկար և մեզ արգելվում էր պատմել, թե ում հետ ենք աշխատում կամ ինչ ենք անում»,- ասել է նա:
Մոդելը նաև ասել է, որ աշնանը կսկսի հաճախել դասընթացների, չնայած հիմա չի պլանավորում որպես ծրագրավորող աշխատել:














































