Վաղուց հայտնի է, որ կաթն ամրացնում է ոսկորներն ու մկանները, իսկ այժմ Կանզասի համալսարանի Բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ կաթը դրական է ազդում նաև ուղեղի վրա:
Դա կապված է նրա հետ, որ կաթի օգտագործումը բարձրացնում է ուղեղում գլուտատիոնի մակարդակը, որն իրենից ուժեղ հակաօքսիդանտ է երկայացնում, գրում է Kedem.ru-ն:
Գիտնականների անցկացրած փորձի արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր վերջին շրջանում շատ կաթ են խմել, ուղեղում գլուտատիոնի մեծ քանակություն ունեն:
Այս հակաօքսիդանտը կարևոր է ուղեղի նորմալ աշխատանքի համար, նշում են մասնագետները: Այն օգնում է կանխել թթվային սթրեսը և հեռացնել այն վնասվածքները, որոնք առաջանում են այդ օրգանի գործունեության ժամանակ:







































