ԱՄՆ Ինդիանա նահանգում, հաջակցություն միասեռական հարսանիքներին սպասարկել մերժող պիցերիաների սեփականատերերի, 520 հազար դոլար է հավաքվել: Այս մասին գրում է BBC-ն:
Ապրիլի 1-ին Memories Pizza հաստատության սեփականատեր Քրիստալ և Քևին Օ’Քոնորները հայտարարել են, որ իրենց քրիստոնեական համոզմունքներն իրենց թույլ չեն տալիս սպասարկել միասեռական հարսանիքները:
Նրանք, սակայն, ընդգծել են, որ չեն մերժի միասեռականներին կամ այլ կրոնների հետևորդներին իրենց հաստատությունում ընթրելու հարցում:
Դրանից հետո Օ’Քոնորների ընտանիքը սոցկայքերում քննադատության է ենթարկվել, իսկ պիցերիան փակվել է:
Ընտանիքի ֆինանսական կարողությունը պահպանելու համար GoFundMe ծառայությունը միջոցներ հավաքող քարոզարշավ է սկսել:








































