Մեծ Բրիտանիայում բացվել է ոստիկանական «ամենանախանձելի» աշխատատեղը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Զբոսաշրջիկների շրջանում հայտնի Սիլի կղզեխմբին ոստիկան է պետք: Կղզիները գտնվում են Քորնուոլից 45 կմ հեռավորության վրա, այնտեղ մոտ 2 հազար մարդ է ապրում:
Ներկայիս ոստիկանը Փլիմութում նոր աշխատանքի է անցնում:
Այդ կղզեխումբը հայտնի չէ որպես «հանցագործների թակարդ»: Պոտենցիալ թեկնածուները պետք է իմանան, օրինակ, ինչպես օգնել թափառող փոկին: Բացի այդ, վերջերս տեղի սպաները հետաքննել են ոսկե ձկնիկի մասին գործը, որը գտնվել է ոստիկանական տեղամասի աստիճաններին:
Բացի այդ, ապագա աշխատակիցը պետք է կարողանա հանգստացողներին բացատրել, որ «ոչ, ձեզ մոտ հալյուցինացիա չէ, ես ոստիկանության իսկական սպա եմ և, այո, ես այստեղ զբաղվելու բան ունեմ»:








































