8 ամսականում շատ կարևոր փուլ է սկսվում. պանդայի ձագերը մայրական կաթից անցնում են կոշտ սննդի՝ տերևների կամ բամբուկի ցողունների: Չինաստանի Գուանչժոու քաղաքի ազգային պարկի աշխատակիցները փոքրիկ պանդաներին պատրաստում են այդ անցմանը, հայտնում է korrespondent.net-ը:
Գուանչժոուի կենդանաբանական այգու պանդաներն առանձնակի ուշադրության են արժանանում. նրանք աշխարհի միակ կենդանի մնացած եռյակ-պանդաներն են:
Ավագ աղջկան անվանել են Մենմեն, միջնեկին՝ Շուայշուայ, փոքրին՝ Կուկու:













































