Sunday, 05 07 2026
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Ռոբերտ Քոչարյանի ուշագրավ ակնարկը

Ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանի հրավերով ապրիլի 2-ին «Թումո» է այցելել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Թումո» կենտրոնը, որն իր տեսակի մեջ եզակի է Հայաստանում, ստեղծվել է հենց նրա նախագահության տարիներին: Կենտրոնը հիանալի հնարավորություն է Հայաստանում այն երեխաների և պատանիների համար, որոնք հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով և կարող են զուգորդել իրենց ստեղծագործական կարողությունները այդ տեխնոլոգիաների հետ աշխատանքով՝ դառնալով մրցունակ մասնագետներ ժամանակակից աշխարհում:

Թե ինչու են «Թումո»-ում որոշել հյուրընկալել Ռոբերտ Քոչարյանին՝ դժվար է ասել: Միգուցե այս ընթացքում նա մշտապես ինչ-որ կապ պահպանել է կենտրոնի հետ, և այցելությունը դրվագներից մեկն է:

Քոչարյանի այցելությունն ուշագրավ է ներհայաստանյան վերջին քաղաքական զարգացումների ֆոնին: Խնդիրն այն է, որ այդ զարգացումները՝ այսպես, թե այնպես, առնչվում էին նաև Ռոբերտ Քոչարյանին, նրա հնարավոր քաղաքական ծրագրերին, հավակնություններին, նրա վերադարձի հեռանկարներին:

Այս ամենին զուգահեռ՝ մինչև հայտնի իրադարձությունները հարցազրույցների և հայտարարությունների միջոցով հրապարակում մնացող և ոչ իշխանական դաշտի պրոցեսները նրբորեն կառավարող Ռոբերտ Քոչարյանը հայտնի իրադարձություններից հետո, ըստ էության, լուռ է և որևէ կերպ չի արձագանքել վերջին զարգացումներին: Եվ այս առումով բաց է մնացել նաև նրա քաղաքական պլանների հարցը, որն ընդհանրապես այդպես էլ ոչ մի անգամ հստակ պատասխան չստացավ Ռոբերտ Քոչարյանի շուրթերից՝ վերջապես նա մտադրություն ունի՞ վերադառնալու Հայաստանում քաղաքական ակտիվ կյանք, թե՞ չունի նման մտադրություն: Քոչարյանը մինչև վերջին պահը ոչ «այո» ասաց և ոչ էլ ասաց՝ «ոչ»:

Միաժամանակ, այն, ինչ տեղի ունեցավ փետրվարին ԲՀԿ-ի հետ, ըստ էության նաև Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պարտությունն էր, քանի որ նա, իհարկե, ոչ ուղղակիորեն, սակայն բավական ակնառու տարբեր միջոցներով ցույց էր տվել հասարակությանը, որ ԲՀԿ-ն է հանդիսանալու այն հիմնական խողովակը, կամ, այսպես ասած, այն հանգամանքների դասավորությունը, որը պայմանավորելու էր նրա հնարավոր վերադարձը:

Ահա այս ֆոնին, նրա լռության ֆոնին «Թումո» կատարած այցը, հրավերն ու նաև այդ այցելության մասին հաղորդագրության ու լուսանկարների հրապարակումը իսկապես բավական ուշագրավ են: Մինչ այս Ռոբերտ Քոչարյանից փաստորեն հրապարակվում էին միայն մոսկովյան հյուրանոցի ֆիթնես-սրահում նրա վարժանքների տեսագրություններ՝ երևի ցույց տալու համար, որ Քոչարյանն ակտիվ մարզումների, մարզավիճակի մեջ է և պատրաստվում է վերադառնալ: Իսկ հիմա փաստորեն ցուցադրում են, թե ինչպես է նա այցելել մանկապատանեկան կենտրոն և հետևել, թե ինչպես են երեխաները իրացնում իրենց կարողությունները, ինչին փոքր-ինչ «այլաբանորեն» մոտենալու դեպքում կարող ենք ասել, որ քաղաքական թոշակառուին առավել հարիր իրավիճակ է, և միգուցե Քոչարյանն ակնարկում է, որ քաղաքականությունն այլևս դադարում է լինել նրա հետաքրքրությունների առաջին սանդղակում:

Այնուամենայնիվ, փետրվարյան իրադարձություններից հետո առկա հարցը շարունակում է մնալ օրակարգային, քանի դեռ Ռոբերտ Քոչարյանն ինքը առանց «այլաբանությունների» չի արտահայտվել թե տեղի ունեցած զարգացումների, թե ընդհանրապես՝ քաղաքականության հանդեպ իր հետագա դիրքավորման մասին, որն էլ միգուցե կօգնի որոշակի հստակություն մտցնել նաև նրա քաղաքական թիմի անդամներ համարվող տարբեր գործիչների հետփետրվարյան տարաբնույթ գործողություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում