Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը որոշել է հարեմ պահել այնպես, ինչպես անում էին իր պապն ու հայրը: Նրա քմահաճույքները կկատարեն հատուկ սովորեցված աղջիկներ, որոնց ջոկատը նա անվանում է «Հաճույքների դասակ», գրում է dni.ru-ն:
Այն բանից հետո, երբ Կիմ Չեն Ինը աղջիկ ունեցավ երգչուհի Լի Սոլ Չժուից, նա որոշեց, որ իրեն հարկավոր է երիտասարդ սիրուհի և անգամ ոչ թե մեկը, պնդում են հարավկորեական ԶԼՄ-ները:
Իրականում նա ունի կողմնորոշվելու օրինակներ. հայրն ու պապը նույնպես ունեցել են սեփական հարեմներ, սակայն դրանք ցրվեցին, երբ նա 2011-ին եկավ իշխանության գլուխ:
Կին Չեն Ինը իբր հանձնարարել է իր ենթականերին գնալ ու որոնել գեղեցիկ ու երիտասարդ աղջիկների, որոնք պատրաստ կլինեն համալրել «Հաճույքների դասակը»:
Ներկայումս ընտրված աղջիկները անցնում են «անվտանգության ինստրուկտաժ» Փխենյանի հյուրանոցներից մեկում, պնդում է Chosun Ilbo պարբերականը:









































