American Idol երաժշտական նախագծի հերթական թողարկմանը Ջենիֆեր Լոպեսը որոշեց գովազդել հագուստի սեփական հավաքածուն, որը նա թողարկել է Kohl’s հանրախանութի հետ համատեղ՝ հայտնում է Elle-ը:
Երգչուհին հայտնվել է շոուում իր նոր հավաքածուի հագուստով՝ կարճ սպիտակ շորտեր ու ազատ ձևվածքի բլուզ՝ ձեռքերին ճեղքեր, զարդարված պրինտներով:
Նա իր օրինակով ապացուցում է, որ «դեմոկրատական» զգեստը կարող է ոչ պակաս գեղեցիկ տեսք ունենալ, քան լյուքսային բրենդների զգեստները, եթե դրա հետ ընտրվեն համապատասխան աքսեսուարներ:
Նրա կերպարին շքեղություն են հաղորդել բազմաթիվ ոսկե ապարանջաններն ու ադամանդակուռ մատանին:









































