ՈւԵՖԱ-ի հակադոպինգային ծառայությունն ընթացիկ մրցաշրջանում արդեն 3-րդ անգամ անակնկալ դոպինգ ստուգում է իրականացրել Մադրիդի «Ռեալ»-ում:
Փորձանմուշներ են վերցվել 10 ֆուտբոլիստներից, որոնց շրջանում է հայտնվել նաև թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն մադրիդյան ակումբում ստուգումներ է անցկացրել 2014թ. օգոստոսին ու դեկտեմբերին:






































