ԱՄՆ Ալաբամա նահանգի դատարանը որոշել է հանել մեղադրանքները ամերիկացի Էնթոնի Ռեյ Հիթոնի վրայից, որը մահապարտների խցում է անցկացրել գրեթե 30 տարի՝ չկատարած սպանության համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հիթոնը բանտում էր հայտնվել 1985թ. կրկնակի սպանության համար, որը կատարվել էր Ալաբամայի ռեստորաններից մեկի կողոպուտի ժամանակ: Նրա փաստաբանները պնդում էին, որ հետաքննությունը չի ներկայացրել հանցագործությանը նրա մասնակցության բավարար ապացույցներ: Եզրափակիչ լսումների ժամանակ դատավոր Լաուրա Պետրոն մերժել է նրա նկատմամբ բոլոր մեղադրանքները, և տղամարդն այսօր կհայտնվի ազատության մեջ:
Արագ սննդի ռեստորանը թալանվել էր Բիրմինհեմում, որի ժամանակ սպանվել էր 2 աշխատակից։ Դեպքի վայրում ոստիկանությունը չէր գտել վկաներ ու մատնահետքեր, և ապացուցողական բազան կառուցվել էր Հինթոնի մոր մոտից առգրավված ատրճանակի վրա, որը նրանք համարել էին հանցագործության զենք:
Նոր դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ առգրավված ատրճանակը չի եղել սպանության զենք:







































