Wednesday, 01 07 2026
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
Նոր համաձայնագիր․ Երևանն ու Աստանան միմյանց հողատարածքներ են հատկացնելու
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Անարդարության խնդիրը ֆունդամենտալ լուծում է ստանալու․ Անդրանիկ Քոչարյան
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Դառը փորձ ունենք․ կեղծ թղթերի հիման վրա պարտադիր զինծառայությունից ազատվողները զգալի թիվ են կազմում
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP

Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում սփյուռքում բնակվող քույրերին ու եղբայրներին գալ Հայաստան

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանը հանդես է եկել հերթական կոչով՝ այս անգամ ուղղված արտերկրաբնակ հայությանը:

Սեֆիլյանի կոչում մասնավորապես ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,

Մեր երկիրն աղետալի վիճակում է: Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին մենք սպիտակ ցեղասպանության ենք ենթարկվում: Եղեռնագործ կառավարման հետևանքով շուրջ երկու միլիոն մեր հայրենակիցներ արտագաղթել են երկրից: Արտագաղթի կործանարար ընթացքը շարունակվում է՝ մեզ սպառնալով մարդաթափությամբ եւ հայրենազրկությամբ:
Այս աղետը կասեցնելու, Հայրենիք ունենալու և այնտեղ արժանապատիվ կերպով ապրելու նպատակով մենք պարտավոր ենք կառուցել ազգային շահերով առաջնորդվող յուրային պետություն:

Մեծ Եղեռնի հիմնական պատճառն այն էր, որ մենք պետություն չունեինք, իսկ այսօրվա սպիտակ ցեղասպանության պատճառն այն է, որ առկա պետությունը յուրային չէ: Ուստի հարկավոր է նախ հեռացնել սպիտակ եղեռն իրականացնող ռեժիմին:

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը նախաձեռնել է ռեժիմի հեռացման գործընթացն սկսել Ցեղասպանության 100-ամյակի մեկնարկի օրը՝ 2015 թ. ապրիլի 24-ին, ժամը 18-ին:

Նման որոշումը նպատակ ունի վերաիմաստավորելու ապրիլի 24-ի խորհուրդը՝ այն դարձնելով ոչ միայն մեր նահատակների հիշատակի ոգեկոչման, այլև պայքարի ու պետականության վերահաստատման մեկնարկի օր: Միայն այդպես կարող ենք հանգստություն բերել մեր նահատակների հոգիներին և սփոփել մեզ ու մեր սերունդներին: Հատուկ ուզում եմ շեշտել, որ ապրիլի 24-ին մենք չենք կատարելու այնպիսի քայլեր, որոնք կարող են խոչընդոտել այդ օրվա միջոցառումներին, այլ ընդամենը հավաքվելու ենք մեր պայքարի գործնական փուլն սկսելու համար:

Այդ նպատակով արտերկրում բնակվող իմ քույրերին ու եղբայրներին կոչ եմ անում գալ Հայաստան, կանգնել մեր կողքին, մեզ հետ միասին ոգեկոչել զոհերի հիշատակն ու մասնակցել ազգային պետության ստեղծման գործին: Սիրելիներս, մեր երկրում գրեթե ամեն ինչ կեղծ է ու ապազգային, այդ թվում՝ պետական կառույցները և կուսակցությունները:

Մնացել ենք մենք` մեր ժողովուրդն ու բանակը: Հայրենազրկության սպառնալիքի և այն սարդարապատյան հաղթանակի վերածելու այս օրերին տոգորվենք պայքարի վճռականությամբ, ոտքի ելնենք և վաստակենք Հայրենիք ունենալու իրավունքը: Հաղթանակը մեզ է սպասում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում