«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը գովեստի խոսքեր է հասցեագրել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին: Շոտլանդացին նշել է իտալացի մասնագետի ոչ միայն պրոֆեսիոնալ, այլ նաև մարդկային որակները:
«Կարլոն հիանալի անձնավորություն է: Ես ներկա եմ եղել «Ռեալ»-ի և «Շալկե»-ի խաղին: Չեմ կարող խոսքեր գտնել` նրան բնութագրելու համար: Կարլոն լավագույն մարզիչներից մեկն է:
Նա հրաշալի է, որպես գործընկեր և վտանգավոր` որպես հակառակորդ: Ես չէի մտահոգվի նրա ապագայի կապակցությամբ: Ամեն ինչ կարգին է»,- Goal-ը մեջբերում է Ֆերգյուսոնի խոսքերը:









































