Հինգշաբթի երեկոյան Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած 7 բրիտանական կուսակցությունների ներկայացուցիչների հեռուստադեբատները չեն որոշել շաբաթվա սկզբում մեկնարկած նախընտրական արշավի առաջնորդին: Հասարակական կարծիքի արդյունքները նախկինի պես հակասում են միմյանց՝ մերթ ցույց տալով պահպանողականների առաջնորդ Դևիդ Քեմերոնի առավելությունը, մերթ՝ Լեյբորիստների կուսակցության առաջնորդ Էդ Միլիբանդի։ Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Հինգշաբթի օրը տեղի է ունեցել նախընտրական դեբատների երեք փուլից առաջինը, որին մասնակցել են 7 կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր կմասնակցեն մայիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին:
iTV հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեռուստաբանավեճը տևել է 2 ժամ: Այդ ընթացքում առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ և մի քանի հարցերի պատասխանել՝ միգրացիայի, սոցիալական ապահովության, տնտեսության և աշխատող բնակչությանն աջակցելու թեմաների շուրջ:









































