«Իրերի համացանցը» զարգանում է արագ տեմպերով: Տնային գաջետների մեծ մասին, որոնք կյանքի են կոչում «Իրերի համացանցը», արտադրողական գործընթաց չի պահանջվում, բավարար է պարզապես չիփը, որն ունակ է մշակել տվիչների տեղեկությունը և դրանք ցանց «մտցնել»: Սակայն շատ կարևոր է ինքնուրույն աշխատանքի ժամանակը, գրում է Ars Technica-ն:
Atmel ընկերությունը թողարկել է SMART SAM L21 չիպերի շարքը, որը հրաշալիորեն համապատասխանում է այդ չափանիշներին: Պրոցեսորների հաճախականությունը չի գերազանցում 48 մեգահերցը, փոխարենը՝ էներգիայի սպառումը 35 մկԱ/ՄՀց է ակտիվ ռեժիմում և գործնականում լիովին բացակայում է «քնածի» դեպքում: Դա մոտ 4 անգամ ավելի տնտեսող է, քան այսօր գոյություն ունեցող ամենաէներգաարդյունավետ չիպերը:
Նոր մշակումն ունի 256 կիլոբայթ ներքին և 40 կիլոբայթ օպերատիվ հիշողություն:
Այդքան ցածր էներգասպառման դեպքում չիպը կարող է մարտկոցով տասնյակ տարիներ աշխատել: Այստեղ ինքնուրույն աշխատանքը սահմանափակող գործոն է դառնում արդեն ոչ թե պրոցեսորի էներգասպառումը, այլ մարտկոցի ինքնուրույն լիցքաթափվելը: Ավելին՝ այդպիսի պրոցեսորներն այնքան տնտեսող են, որ հնարավորություն կտան լիովին հրաժարվել կրող սարքերի համար լիցքավորումից: Օրինակ՝ ֆիթնես-տվիչների աշխատանքի համար բավարար կլինի շրջակա միջավայրի և մարդկային մարմնի միջև ջերմաստիճանների տարբերության հաշվին արտադրվող էներգիան:








































